Հաճախ լինում է այնպես, որ կյանքը մտնում է փակուղի, և դու չգիտես՝ ի՞նչ անել:
takprosto-ն ներկայացնում է ճշգրիտ գուշակություն քարտերով:
Ձեզ անհրաժեշտ է ընտրել մեկ քարտ: Դրանից առաջ թուլացեք, խորը շնչեք և արտաշնչեք, գլուխը մաքրեք մտքերից: Իսկ հիմա նայեք նկարին, և ձեր սիրտը ձեզ կհուշի, թե որ քարտն ընտրել: Ընտրեցի՞ք: Հիմա կարդացեք, թե ինչ է պատրաստել Ձեզ համար ճակատագիրը:
Դու չափազանց շտապում ես՝ փորձելով հասնել այն բանի հետևից, ինչը քեզ ընդհանրապես պետք չէ: Կանգնիր, նայիր շուրջդ, հաճույք ստացիր նրանից, ինչ նվիրում է քեզ բնությունը: Մի քիչ ժամանակ նվիրիր քեզ, կարդա ինչ-որ լավ գիրք:
Դու չափազնցն հոգնած ես, քեզ հանգիստ է անհրաժեշտ: Մի լավ քնելը չէր խանգարի, բայց կարևորը հոգեպես հանգստանալն է: Մեկ օր միայնակ մնա, կարգավորիր մտքերդ և ազատություն տուր ստեղծագործությանը:
Դու պատրաստ ես փոփոխությունների: Թող ամեն ինչ, ինչը քեզ պահում է, և գնա դեպի քո երազանքը: Քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Վերջացրու քեզ ուրիշների շրջանակների մեջ առնել: Դուրս արի այդ շրջանակից, շնչիր ամբողջ կրծքով: Դու շատ պահանջկոտ ես քո նկատմամբ: Քեզ մի փոքր ազատություն տուր:
Դու փորձում ես թաքնվել քո պրոբլեմներից: Բայց հիմա դա արդեն չի աշխատում, պետք է լուծել դրանք: Հավաքիր քեզ և նորից նայիր պրոբլեմին: Դու կգտնես լուծումը, և ամեն ինչ լավ կլինի:
Դու պետք է հավատաս քեզ: Դու մեծ պոտենցիալ ունես և իզուր չես ընդունում դա: Դու կարող ես անել ամեն ինչ:
Դու արեգակ ես: Դու լուսավորում ես բոլորին քո ներքին լույսով: Ուրախացիր և շարունակիր շողալ: Ոչինչ չկա անհանգստանալու համար:
Քեզ համար չափազանց կարևոր է շրջապատի կարծիքը: Ժամանակն է՝ ազատվել դրանից: Հենց դա անես, ամեն ինչ լավ կլինի:
Դու ավելորդ պրոբլեմներ ես հորինում քեզ համար: Ուղղակի վերջացրու դա անել: Արա այն, ինչ անում ես կրկնակի ուժով:
Քեզ չի բավարարում ջերմությունը: Խոսիր մոտ մարդկանց հետ, հանդիպիր ընկերներդ կամ ուղղակի զանգահարիր ծնողներիդ: Դա քեզ պետք է:
Դու շատ սխալներ ես թույլ տվել: Բայց դա պատճառ չէ՝ նստելու և մտածելու անցյալի մասին: Պետք է շարժվել առաջ: Ներիր քեզ, և ամեն ինչ կհարթվի:
Մի ընկիր մանրուքների հետևից: Սովորիր ներել, և քո կյանքը կփոխվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը