Քաղաքաշինության Պետական Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրապարակումը.
Իմ սիրելի իրական և հարգելի ֆեյսբուքյան ընկերներ։ Շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և շնորհավորանքների համար։ Դրանք անչափ պարտավորեցնող են։
Քաղաքաշինությունն այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ երևում է անզեն աչքով։ Եվ բնական է, որ երկար տարիներ հասարակության տարբեր շերտերի կողմից այս ոլորտը քննարկման առարկա է եղել։ Մոտ երեք տասնյակ տարիների ընթացքում աշխատանք է տարվել հատկապես ոլորտի կարգավորման խնդիրների իմաստով։ Սակայն գործնականում միշտ չէ, որ հանրության արձագանքը հասել է հասցեատիրոջը և քաղաքաշինական ճիշտ լուծումներ են գտնվել։
Այս առումով մեծ գործ ունենք անելու։ Պետք է լրջորեն ուսումնասիրել ոլորտի բացերը, գնահատել Կոմիտեի թիմի կազմը և պլանավորել ծրագրային քայլերը։
Մեկ բան կարող եմ միանշանակ ասել՝ արդեն վերականգնվել է օրենքի գերակայությունը։։ Ոչ մի գործարք այլևս չի հակասելու քաղաքաշինական նորմերին, օրենսդրությանը կամ գործող ընթացակարգերին։ Իսկ քաղաքաշինական հարթակը բաց է լինելու կառուցողական, մասնագիտական կարծիքների և արձագանքների համար: Դե սկսենք…
Ավետիք Էլոյան