«Ա՜յ, տղա՜… այս հոլովակն ինձ տանում է դեպի դպրոցական օրերը, երբ լսում էի այս երգերը: Ես մինչև հիմա պահում եմ բիթլերի դիսկերը: Քաղցր, քաղցր մանկություն: Շնորհավոր տարեդարձդ՝ Փոլ…»,- ասում է հաղորդավար Ջեյմս Քորդենը:
Անցնող շաբաթը նշանավորվեց աշխարհահռչակ Փոլ Մըքքարթնիի տարեդարձով: Հունիսի 18-ին լեգենդը դարձավ 76 տարեկան:
Փոլի ֆեյսբուքյան էջը երկրպագուների ուշադրությանն է ներկայացրել հոլովակ, որտեղ հաղորդավարը՝ Ջեյմս Քորդենը, ճամփորդում է Վարպետի հետ Լիվերպուլի փողոցներով՝ Փենի Լեյնով, որտեղ Փոլն անց է կացրել իր մանկությունն ու պատանեկությունը:
Վայելեք. Փոլը, Լիվերպուլը, Փենի Լեյնը և՝ Let It Be-ն: