Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով
Advertisement 1000 x 90

Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Կանադայի խորհրդարանի էթիկայի հարցերով դիտորդական մարմինը տուգանել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Պատճառը վարչապետի արևապաշտպան ակնոցն է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, վարչապետն ակնոցը նվեր է ստացել շրջաններից մեկի ղեկավարից: Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար, Թրյուդոն պարտավոր էր այդ մասին տեղեկություն ներկայացնել հայտարարագրում, սակայն նա դա չի արել:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել և նշել, որ վարչապետը ոչ ճիշտ է լրացրել հայտարարագիրը:



Նման նյութեր