Մեգան Մարքլին արգելել են իր սիրելի կերակուրն ուտել ճամփորդությունների ժամանակ
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլին արգելել են իր սիրելի կերակուրն ուտել ճամփորդությունների ժամանակ

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին արգելել են սխտոր պարունակող կերակուրներ ուտել իրենց պաշտոնական այցերի և ճանապարհորդությունների ժամանակ: Այդ մասին գրել է Express-ը:

Ինչպես հաղորդել է աղբյուրը, այս միջոցները թագավորական ընտանիքում ձեռնարկվում են բերանի տհաճ հոտից խուսափելու համար:

Նաև պարզվել է, որ Եղիսաբեթ Բ թագուհին ատում է սխտորը և արգելում է սխտոր գցել կերակրի մեջ: «Մենք երբեք կերակուրներ չենք պատրաստում սխտորով կամ սոխի մեծ պարունակությամբ: Թագուհին դա երբեք թույլ չի տա»,- պատմել է պալատի ավագ խոհարար Դարեն Մաքգրեյդին:

Մեգան Մարքլն ինքը հայտնել է, որ իր սիրելի կերակուրներից մեկը՝ «հավի ֆիլիպինյան ադոբոն», շատ-շատ սխտոր է պարունակում, բայց ճանապարհորդությունների ժամանակ ինքն ստիպված է դրանից հրաժարվել: Սակայն Սասեքսի դքսուհուն թույլատրված է դա եփել տանը, երբ պաշտոնական ուղևորություններ պլանավորված չեն:



Նման նյութեր