Էջմիածինը կին կղեկավարի. hraparak.am
Advertisement 1000 x 90

Էջմիածինը կին կղեկավարի. hraparak.am

Կառավարության ղեկավարի որոշմամբ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Դիանա Գասպարյանը: Վերջինս Էջմիածին քաղաքի բնակիչ է, 30 տարեկան, աշխատում է արդարադատության նախարարությունում, ամուսնացած չէ:

Դիանան Նիկոլ Փաշինյանի եղբոր որդու՝ Սիփան Փաշինյանի մտերիմներից է: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր «ֆիշկան» որով արժանացել է վարչապետի վստահությանը: Նա նաև 2003-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ներկա պահին Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի զարմուհին է:

Դիանա Գասպարյանը կկարողանա՞ արդյոք կազմաքանդել քաղաքապետարանում ստեղծված կլանային կուռ համակարգն ու «արևի երես» հանել ատկատները, դժվար է ասել: Ի վիճակի կլինի՞ վերականգնել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը կաթվածահար է արել քաղաքապետարանի աշխատանքն ու պառակտել կոլեկտիվը, դարձյալ հնարավոր չէ կռահել:

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դիանան հիմնականում տեղեկություններ է հաղորդելու Փաշինյանին. «Նրա աչքն ու ականջն է լինելու քաղաքապետարանում»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Գրիգորյանը՝Մանվել Գրիգորյանի որդին:

hraparak.am



Նման նյութեր