Երկու վանական փորձում են անցնել անձրևից վարարած գետը: Գետափին նստած մի աղջիկ խնդրում է իրեն օգնել՝ անցնելու մյուս ափը: Տղաներից մեկն աղջկան գրկում եւ հասցնում է մյուս ափ: Երկրորդ վանականը կատաղել էր: Նա ոչինչ չասաց, բայց զայրույթից եռում էր: «Չէ՞ որ դա արգելված է: Գրվածքները վանականներին արգելում են նույնիսկ դիպչել կնոջը, իսկ սա ոչ միայն դիպավ, այլև տարավ նրան իր ուսերի վրա»,- մտածում էր նա։ Երբ վանք հասան՝ արդեն երեկո էր:
– Լսի՛ր, ես այս ամենի մասին պատմելու եմ վանահորը, ես պարտավոր եմ նրան տեղեկացնել: Դու չպետք է այդպես վարվեիր:
– Ինչի՞ մասին ես խոսում…
– Ի՞նչ է, մոռացա՞ր։ Դու այն երիտասարդ գեղեցիկ կնոջը տարար քո ուսերի վրա:
«Մեղավոր» վանականը ժպտաց ու ասաց.
– Ես նրան մի րոպեում անցկացրի մյուս ափն ու անմիջապես թողեցի այնտեղ: Իսկ դու շարունակում ես նրան տանել: