Ռուսաստանում հայ «օրենքով գողեր» են ազատ արձակվել մեկուսարաններից
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում հայ «օրենքով գողեր» են ազատ արձակվել մեկուսարաններից

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչությունն ազատ է արձակել միանգամից երկու հայ «օրենքով գողի»՝ Արսեն Մկրտչյանին (Արսեն Երևանսկի) ու Ռուբեն Կոսյանին (Ռուբեն Իվանովսկի):

Ինչպես հայտնում է crimerussia.com կայքը, 40-ամյա Մկրտչյանն ու 52-ամյա Կոսյանը՝ Իվանովո ու Կալուգա մարզերի ստվերային կառավարիչները, դասվում են այն «օրենքով գողերի» շարքին, որոնց ոստիկանությունը շատ երկար է հետապնդել, սակայն քրեական պատասխանատվության չի կարողացել ենթարկել: Այդ պատճառով էլ երկուսի դեպքում սրանք ազատազրկման առաջին դեպքն էին:

Հայտնի է, որ Կոսյանը, որին Իվանովոյի մարզի ուժայինները մոտ 20 տարի նույնիսկ չէին էլ փորձում նստեցնել, ձերբակալվել է 2015թ.՝ 40 գր հաշիշ պահելու համար:

Ինչ վերաբերում է Մկրտչյանին, ապա նա բանտում է հայտնվել 2017թ. սեպտեմբերին, երբ Կալուգայի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրանյութերի ապօրինի պահման համար:

Թեպետ նա դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման, առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ է ազատ արձակվել:

tert.am