
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոննիցի քաղաքում գտնվող՝ թիմի մարզական բազայում:
Հունիսի 24-ին լրացել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» աստղի 31 տարին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել է 60 կիլոգրամ: