Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով բերված վերաքննիչ բողոքները:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Գործով դատավճիռը առաջին ատյանի դատարանում հրապարակվել է դեպքից 1 տարի 8 ամիս անց:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանի ու 43-ամյա Արթուր Միհրանյանի շահերի պաշտպանները, ինչպես նաև գործով մեղադրող դատախազը:
Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:
Ամբողջությամբ՝ 1in.am