Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան հրապարակումներից. «Տավուշի մեր տան գրադարանից մազապուրծ մնացած /իմ մանկության գրապահարանը տեսել է 3 քույրերիս ու 1 եղբորս ու լիքը այլ երեխաների նվաճողական արշավանքը/ գրքերիցս մեկը։ Որ աչքովս ընկավ՝ պինդ գրկեցի, ասես՝ մանկությանդ ընկերոջը գտնես երկար տասնամյակներ անց։ Ու չեմ էլ հիշում, թե որ դասարանում եմ կարդացել Հոբիթը։ Իսկ ես պարապությունից /ինձ տանը պահող չկար ու մայրս ճարահատյալ հետը գործի էր տանում, ու ես գրադարանում անցկացրի մանկությունս ու պատանեկությանս մի մասը/ թե հետաքրքրությունից կարդացել էի մորս/գյուղի գրադարանի բոլոր գրքերը։ Վերակարդացվեց!»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ