Ֆրանցիսկոս պապն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին
Advertisement 1000 x 90

Ֆրանցիսկոս պապն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 26-ին Առաքելական պալատում կայացած ունկնդրության ընթացքում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ մասին հայտնել է Rai News 24 նորությունների հեռուստաալիքը:

Նրանց առաջին հանդիպումն սկսվել է «ջերմ ձեռքսեղմումով» և անցել փակ դռների հետևում քահանայապետի աշխատանքային գրադարանում: Զրույցը տևել է 45 րոպե: Ֆրանսիայի ղեկավարին ուղեկցում է նրա տիկինը՝ Բրիժիտը, և երկրի մի խումբ հասարակական ու պետական գործիչներ:

Այցի ծրագրով նախատեսված են նաև Մակրոնի բանակցությունները Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինի և պապի «արտաքին գործերի նախարար» (պետությունների հետ հարաբերությունների քարտուղար) արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալլահերի հետ:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում կայանալիք հանդիսավոր արարողությանը: Քաղաքական գործչին կշնորհվի բազիլիկայի պատվավոր կանոնիկոսի տիտղոսը և կհանձնվի Սուրբ Հովհաննեսի խաչ: Սկսած միջին դարերից՝ այդ պարգևը հանձնվում Է Ֆրանսիայի թագավորներին ու նախագահներին: Այդ շքանշանն ստացած Մակրոնի նախորդների թվում են՝ նախագահներ դը Գոլը, Ժhսկար դ՛Էստենը, Շիրակը և Սարկոզին, նշում են մեկնաբանները:



Նման նյութեր