
«Ֆուտբոլը Բարեկամության համար» ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաևան մեծածավալ աշխատանք է կատարում ծրագիրը մասայականացնելու հարցում:
Ինչպես հայտնի է, Հայաստանը ևս ներգրավված է աշխատանքներին: Կազմկոմիտեի անդամ է մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը:
Այս տարվա մարտին Armsport.am-ը հարցազրույցներ էր անցկացրել Ամինայի և Լևոնի հետ, ովքեր խոսել էին ծրագրից և Հայաստանի մասնակցությունից:
Կոնուրբաևայի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ, իսկ Ղասաբօղլյանինը՝ այստեղ: Հայաստանը Ռուսաստանում մասնակցել է ֆուտբոլային տոնին՝ ունենալով իր ներկայացուցիչները:
Երեկ՝ հունիսի 25-ին կայացել է Լևոնի և Ամինայի հարսանիքը: Ֆուտբոլը, փաստորեն, միավորել է ոչ միայն բարեկամության համար, այլ նաև այսպես: