Սոցցանցերի օգտատերերին հիացրել Է մահացող ուսուցչուհու՝ ԱՄՆ-ից Թեմի Ուոդելի վերջին ցանկությունը: Որպես վերջին ցանկություն կինը խնդրել Է ծաղիկների փոխարեն իր հուղարկավորությանը դպրոցական պարագաներով ուսապայուսակներ բերել անապահով ընտանիքների երեխաների համար: Այդ մասին նրա եղբայրը՝ Բրեդ Ջոնսոնը, հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուսուցիչ Էր մինչեւ վերջին շունչը»,-գրել Է Ջոնսոնը:
My cousin’s final request at her funeral was Backpacks full of supplies for needy students instead of flowers. A teacher to the end. @TeachersNet @edutopia @EdWeekTeacher pic.twitter.com/eGig25tYwH
— Dr. Brad Johnson (@DrBradJohnson) 19 июня 2018 г.
Տղամարդը նշել Է, որ հրաժեշտի արարողությանը եկել Էր շուրջ հարյուր ուսուցիչ, որոնք ուսապայուսակներ Էին տարել իրենց դպրոցներ:
Twitter-ի օգտատերերը հիացել են կնոջ արարքով:
«Հիանալի Է, վստահ եմ, նա հրաշալի կին Էր եւ բարեսիրտ ուսուցչուհի»,-գրել Է @kdgcoach-ը:
«Ես ուսուցիչ եմ եւ ինձ դուր Է գալիս այդ գաղափարը: Ցանկանում եմ այն կիսել իմ բոլոր գործընկերների հետ, հնարավոր Է, մենք կկարողանանք դա ավանդույթ դարձնել»,-հավելել Է @NaomiA281-ը: «Մարմնովս սարսուռ Է անցնում այդ պատմությունից»,-գրել Է օգտատերերից մեկը: «Իսկական մանկավարժ Է»,-համաձայնել են մեկնաբանություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: