Բոզոյան. «Փաշինյանը երբեք այդ քայլին չի գնա». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բոզոյան. «Փաշինյանը երբեք այդ քայլին չի գնա». armeniasputnik.am

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանը ֆորմալ առումով իր քաղաքականությունը չի փոխել։ Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի հաջողությունը մեծ արձագանք է ստացել նաև արևմուտքում, բնականաբար նրա հանդեպ ուշադրությունը մեծ է, և այդ իմաստով հետաքրքիր է դառնում նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«Ես կարծում եմ արտաքին քաղաքականություն էական փոփոխություն չի լինի, որովհետև Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ Հայաստանն ունի փոփոխությունների որոշակի լյուֆտ, որից այն կողմ կարող են վտանգվել հայ-ռուսական հարաբերութունները, կարծում եմ` նա այդ քայլին երբեք չի գնա»,- ասաց Բոզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարևոր է այնքանով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր