Նման թյուրիմացություններ կարող են լինել, որին շատ լուրջ չեմ վերաբերվում. Սամվել Թոփալյանը՝ իր մահվան լուրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նման թյուրիմացություններ կարող են լինել, որին շատ լուրջ չեմ վերաբերվում. Սամվել Թոփալյանը՝ իր մահվան լուրերի մասին. life.panorama.am

Դերասան Խորեն Լևոնյանի գրառումից հետո, որտեղ նա ցավակցում էր Սամվել Թոփալյանի մահվան կապացությամբ, համացանցում անմիջապես մեծ տարածում գտավ այդ լուրը: «Աստված հոգիդ լուսավորի եղբայր, Ցավակցում եմ բոլորիս»,- նշել էր Խորեն Լևոնյանը, սակայն ավելի ուշ գրել էր, որ ազգանվան շփոթմունք է եղել, իրականում մահացել է ռեժիսոր Սամվել Դավթյանը. «Ներողություն եմ խնդրում բոլորից, ինձ հետ չար կատակ խաղացին, կարևորը կատակ էր՝ թեկուզ և շատ չար, երկար տարիների կյանք,  Սամ ջան»: Չնայած հերքմանը,  Սամվել Թոփալյանի  մահվան սուտ լուրը մեծ տարածում գտավ  անգամ այն դեպքում, երբ վերջինս իր ֆեյսբուքյան էջում կատակելով անդրադարձել էր այդ լուրին՝ նշելով. «Իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են, ասեմ ավելին’ Լեհաստան-Կոլումբիա- 0:3»:

Այս թեմայի շուրջ խոսելու նպատակով՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց Սամվել Թոփալյանի հետ:

«Նման թյուրիմացություններ կարող են լինել, որին շատ լուրջ չեմ վերաբերվում: Ընդամենը կարող եք գրել, որ զանգահարեցիք և Սամվելը հեռախոսը վերցրեց,- կատակելով նշեց նա ու շարունակեց,- Չեմ էլ ուզում շատ խոսել այդ շփոթմունքի մասին, քանի որ դրա հիմքում իրականում կա մահ, ճիշտ է ինքս չեմ ճանաչում ռեժիսոր Սամվել Դավթյանին, բայց ցավում եմ»:

Հարցին, թե Խորեն Լևոնյանի կատարած գրառումից հետո նրանք խոսե՞լ են իրար հետ, պատասխանեց.

«Այո, մենք խոսել ենք իրար հետ, ամեն ինչ նորմալ է, մեր միջև ոչ մի նեղվածություն չկա»:

life.panorama.am