Առանց առնանդամի ծնված տղամարդը կյանքում առաջին անգամ սեքսով կզբաղվի
Advertisement 1000 x 90

Առանց առնանդամի ծնված տղամարդը կյանքում առաջին անգամ սեքսով կզբաղվի

44-ամյա Էնդրյու Վարլդը (Բրիտանիա) առանց սեռական օրգանի է ծնվել և կյանքում երբեք սեքսով չի զբաղվել: Շուտով սակայն նրա կյանքը կփոխվի. վերջերս պլաստիկ վիրաբույժները նրան 50 հազար ֆունտ արժողությամբ առնանդամի պրոթեզ են տեղադրել:

Լոնդոնի համալսարանական հոսպիտալի բժիշկները հաջողությամբ առնանդամի իմպլանտի տեղադրման վերջին փուլ են կատարել: Ճիշտ է, առաջիկա 10 օրում նա ստիպված կլինի էրեկցիայի վիճակում ապրել, քանի որ հիմա իմպլանտը  «ուռած» է և աստիճանաբար կիջնի:

Բժիշկները տղամարդուն ասել են, որ նա պետք է 6 շաբաթ սպասի, մինչև կկարողանա իր վաղեմի ընկերուհու հետ վերջապես սեքսով զբաղվել:

Էնդրյուն միզապարկի էքստրոֆիա ունի՝ հազվագյուտ բնածին արատ, որի դեպքում միզապարկը մարմնից դուրս է ձևավորվում: Էնդրյուն ունի ամորձիներ, բայց առնանդամ չունի: Դեռ փոքր տարիքում նա միզասեռական համակարգի արհեստական անցքի ստեղծման վիրահատություն է տարել:

2014-ին միայն Էնդրյուն անցքի հեռացման առաջին վիրահատությունը տարավ և հետագայում ամբողջ գործընթացի ավարտի համար ևս 2 տարի պահանջվեց: 2015-ին պլաստիկ վիրաբույժները մաշկից, մկաններից և ձախ ձեռքի նյարդերից, ինչպես նաև աջ ձեռքի երակներից առնանդամի համար հիմք ստեղծեցին:

Հաջորդ 3 տարիների ընթացքում վիրաբույժները քննարկում էին հիմնական վիրահատության անցկացման մանրամասները, մինչև այն ի վերջո 2017-ի դեկտեմբերին տեղի չունեացավ: Նախորդ ուրբաթ վերջապես Էնդրյուն վերջին վիրահատական ընթացակարգն անցավ, որից հետո ֆալոպլաստիկան ավարտվեց:

med.news.am



Նման նյութեր