Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Գրիգորյանի գրառումը. «Եթե գեներալ Վաչագան Ղազարյանը մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածով, որով նա այժմ ձերբակալված է, ապա նրան առավելագույնս սպառնում է 6 տարվա ազատազրկում: Մանվելին՝ բանակի համար նախատեսված գույքը յուրացնելու մասով սպառնում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում: 10.000 դրամի համար չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել (կարող էր մինչև 8 տարվա ազատազրկման դատապարտվել) միայն այն բանի համար, որ գողությունը կատարել է բնակարան ապօրինի մուտք գործելով: Իսկ այն, որ Վաչագանն ու Մանվելը տարիներ շարունակ ապօրինի մուտք են գործել ԲՈԼՈՐԻՍ գրպանները, նրանց արարքի որակման վրա որևէ կերպ չի ազդելու:
Հ.Գ. – «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»:
Սիամանթո»: