«Ռիո-2016»-ի 11-րդ մրցումային օրը պայքարը կսկսեն հինգ հայ օլիմպիականներ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից պայքարը սկսելու են Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Հայ օլիմպիականներից 105+ քաշային կարգում հանդես կգան ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Հայաստանի հավաքականից վերջինը պայքարի մեջ կմտնի հեռացատկորդուհի Ամալյա Շարոյանը: