Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկություն չունեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:
Օրերս Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի հրապարակումից և հունիսի 26-ի ավագանու նիստին քաղաքապետի չներկայանալուց հետո մամուլը սկսեց գրել, որ Տ. Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է: Լրատվամիջոցներն անգամ գրում են նոր քաղաքապետի անունը, մասնավորապես, որ Տարոն Մարգարյանին փոխարինելու է ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
«Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, ոչ էլ այդպիսի խնդիր կա: Ես աշխատում եմ հիմա իմ սովորական աշխատանքային ռեժիմով «Սինոփսիս Արմենիայում», մամուլից եմ դրա մասին իմացել»,- նշել է նա:
Ամբողջությամբ՝ tert.am