Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է մասնակցել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին՝ դառնալով նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցներից մեկը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, իսկապես առաջադրվելու դեպքում Բլումբերգը կլինի երբևէ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար պայքարած ամենատարեց ու ամենահարուստ թեկնածուն:
76-ամյա միլիարդատիրոջը մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նա լուրջ ափսոսանք է հայտնել առ այն, որ 2016թ. չի մասնակցել ընտրություններին ու չի կանխել Թրամփի հաղթանակը:
Հայտնի է, որ նախկին քաղաքապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է առնվազն 80 մլն դոլար տրամադրել այս տարվա աշնանը Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատներին աջակցելու համար:
Ավելի մանրամասն՝ tert.am կայքում