Հնդիկը հարսանիքից հետո «մորուքավոր կնոջից» բաժանվելու դիմում Է ներկայացրել դատարան. Times of India
Advertisement 1000 x 90

Հնդիկը հարսանիքից հետո «մորուքավոր կնոջից» բաժանվելու դիմում Է ներկայացրել դատարան. Times of India

Հնդկաստանում տղամարդը հարսանիքից անմիջապես հետո բաժանվելու դիմում Է ներկայացրել դատարան, պարզելով, որ իր կնոջ դեմքին «մորուք Է աճում», և որ նա խոսում Է «տղամարդու ձայնով»: Այդ մասին հայտնել Է Times of India-ն: Տղամարդը, որին հոդվածում անվանում են Ռուփեշ (նշված Է, որ անունը փոխված Է), դատարանին հայտարարել Է, որ իր կնոջ դեմքը չի տեսել ո՛չ մինչև հարսանիքը, ո՛չ Էլ արարողության ժամանակ (նրա դեմքը փակված Է եղել դուպատով՝ հնդկական երկար շարֆով):

Հարսի ազգականները Ռուփեշին թույլ չեն տվել նրան տեսնել: «Երբ ես առաջին անգամ տեսա Ռուփային (անունը նույնպես փոխված Է), նա դիմահարդարված Էր: Նրա հետ անցկացնելով մեկ շաբաթ՝ ես աշխատանքի մեկնեցի քաղաք: Բայց երբ վերադարձա, նկատեցի, որ նա մորուք ունի ու նաև հասկացա, որ նրա ձայնը նման Է տղամարդու ձայնի»,-բացատրել Է Ռուփեշը: Երբ նա այդ մասին հայտնել Է կնոջ ազգականներին, նրան հայտարարել են, որ նա ընտրություն չունի, և պետք Է ապրի կնոջ հետ:

Արդյունքում, ինչպես նշում Է Times of India-ն, գործը հասել Է ոստիկանություն, և Ռուփեշն ամուսնալուծության դիմում Է ներկայացրել: Ռուփայի փաստաբանները պնդում են, որ տղամարդու բոլոր հայտարարությունները «ստահոդ են և անհիմն»: Նրանք նաև Ռուփեշի ընտանիքի անդամներին մեղադրում են «հոգեբանական և ֆիզիկական խոշտանգումների» մեջ: Լսելով երկու կողմերին՝ դատարանը մերժել Է հնդիկի ամուսնալուծության դիմումը, հայտարարելով, որ նման պայմաններում ամուսնալուծություն չի կարող կայանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր