ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: «Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց. «երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:







