Այդ օրը հետաքրքիր անակնկալներ է սպասվում հանդիսատեսին. Նազիկ Բաղդասարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այդ օրը հետաքրքիր անակնկալներ է սպասվում հանդիսատեսին. Նազիկ Բաղդասարյան. life.panorama.am

Հուլիսի 3-ին` ժամը 20:30-ին, «Stop Club»-ում  կկայանա դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի առաջին ակումբային մենահամերգը: Այդ օրը նա նաև հանդիսատեսի և ընկերների հետ միասին կնշի իր 30-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Նազիկ Բաղդասարյանը, ով որպես երգչուհի ներկայանում է Նազո բեմական անվամբ, պատմեց, թե ինչպես է որոշել մենահամերգով ներկայանալ:

«Իմ «Natural reverb» նախագիծը ի ուրախություն ինձ՝ շատ լավ ընդունվեց: Ծանոթ-անծանոթ մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ տեսահոլովակներ նկարահանելու, հորդորում են չթողնել երգը և այդ ամենը ինձ շատ է ոգևորում: Հենց դրանցից ելնելով էլ՝ հասկացա, որ 30-ամյակիս կապակցությամբ ինքս ինձ ավելի լավ նվեր չեմ կարող մատուցել, քան մենահամերգը: Այդ մտքով կիսվեցի ամուսնուս՝ Արթուրի հետ, ով ևս ողջունեց գաղափարս ու անցանք գործի: Հիմա արդեն հետաքրքիր աժիոտաժ եմ զգում, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես կարող են տոմսեր ձեռք բերել, որպեսզի անպայման ներկա լինեն և այդ ամենը ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում»,- նշեց Նազոն:

Նազիկ Բաղդասարյանի առաջին ակումբային մենահամերգը կտևի շուրջ երկու ժամ, համերգը կվարի ամուսինը, ով նաև որպես հանդիսավար է աշխատում:

«Սկզբում Արթուրն ասաց, որ ես և երգեմ, և վարեմ երեկոն, բայց ես հրաժարվեցի, քանի որ իմ էմոցիաներն այնքան շատ են, որ ես միայն կկարողանամ երգել»,- նկատեց նա:

Համերգային ծրագրում Նազիկն առանձնացրել է տասը քավերներ, որոնք կներկայացնի իր ձեռագրով:

«Սկզբում 20-ից ավելի երգեր էինք ընտրել, բայց ձայնալարերիս հետ կապված խնդիրներ առաջացան և որոշեցինք, որ այս անգամ տասը երգով կսահմանափակվեմ: Այդ օրը հետաքրքիր անակնկալներ է սպասվում հանդիսատեսին. Զավեշտալին այնն է, որ իմ ծննդյան օրը ես եմ անակնկալներ անելու մարդկանց: Թեև որոշ անակնկալների մասին անգամ ինքս չգիտեմ, ամուսինս ասում է, որ այդ օրն ամեն ինչ կբացահայտեմ: Ասեմ միայն, որ լինելու են մեծ էկրաններ, որոնցով հետաքրքիր տեսանյութեր կցուցադրվեն: Իսկ երգացանկում կլինեն ոչ միայն ինձ հատուկ հանդարտ ոճում երգեր, այլ նաև ռիթմիկ մի քանի երգեր, որոնց ներքո հաստատ հյուրերը կցանկանան պարել»,- պատմեց երգչուհին:

Նազոն նշեց նաև, որ շատ է անհանգստանում համերգից առաջ, անգամ առաջին փորձի ժամանակ է շատ հուզվել.

«Ողջ մարմինս դողում էր անհանգստությունից, բայց, երբ սկսկեցի աշխատել մեր հրաշք երաժիշտների հետ, ամեն ինչ իր տեղն ընկավ: Ի դեպ՝ շնորհակալ եմ մեր երաժիշտներին՝ Գարիկ Գևորգիին, Դավիթ Պողոսյանին, Հովհաննես Գևորգյանին, Էդուարդ Պապոյանին»,- նկատեց նա:

Զրույցի վերջում Նազոն ընդգծեց.

«Այս ամենն ինձ համար չափազանց պատասխանատու քայլ է: Այս ընթացքում անգամ երեք հրաշալի կերպարներից եմ հրաժարվել թատրոնում, որպեսզի կարողանամ լավ պատրաստվել մենահամերգին: Միաժամանակ, ուզում եմ շեշտել, որ ոչ մի կերպ դերասանուհու մասնագիտությունս երկրոդ պլան չի մղվի, այն ինձ համար միշտ առաջնային է և ես կկարողանամ համատեղել»:

Նազիկ Բաղդասարյանը՝ հավելեց նաև, որ առաջին մենահամերգից հետո կմտածի հաճախ նման հանդիպումներ կազմակերպելու մասին, և գուցե հաջորդն արդեն միայն հայերերն երգերով ներկայանա հանդիսատեսին:

life.panorama.am



Նման նյութեր