Ես երևի այն եզակի մարդկանցից եմ, ով ներողություն խնդրելուց չի ամաչում. Աննա Խաչատրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես երևի այն եզակի մարդկանցից եմ, ով ներողություն խնդրելուց չի ամաչում. Աննա Խաչատրյան. life.panorama.am

Երգչուհի Աննա Խաչատրյանը նշեց իր 38-ամյակը, պատասխանելով նաև Life.panorama.am-ի բլից հարցերին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

– Քանի որ ընդհանրապես չեմ սիրում տարեդարձներս նշել և չեմ նշում, հետևաբար այդ օրվա հետ կապված հիշարժան բաներ չեն լինում:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Դեռ չի եղել:

-Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Սովորաբար դա մարդկանց կյանքում լինում է, երբ երեխա են ունենում. Ես դեռ չունեմ: Իսկ եթե քիչ ավելի անկարևոր պահ հիշեմ, թերևս առաջին հաղաթանակս էր՝ Բուլղարիայում անցկացված «Ոսկե սկավառակ» մրցույթում:

– Կինն ու տարիքը հակամարտության մեջ Ձեր մեջ ո՞վ է հաղթում:

– Ես եմ հաղթում: Ես իմ մեջ կնոջն ու տարիքը չեմ առանձնացնում: Տարիքի հետ կինը փոխվում է և չի կարելի առանձնացնել այդ երկուսը:

– Տարիքը վախեցնո՞ւմ է:

– Ասում են, երբ կինն իր տարիքը չի թաքցնում, ուեմն նա իրենից գոհ է. Ես երևի այդ կանանցից եմ:

– Որն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Սա դժվար հարց է… Թերևս ազնվությունն ու ուղղախոսությունը:

– Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ ևս առավելություն է: Որն է Ձեր ամենամեծթերությունը:

– Այստեղ ևս կնշեմ ուղղախոսությունը, որն ինձ շատ է խանգարել:

– Ի՞նչն է հիմա ձեզ պակասում:

– Իմ սեփական ընտանիքը՝ ամուսին և երեխա:

– Ժամանակը հետ տալու դեպքում՝ ի՞նչը կփոխեիք:

– Երևի ոչինչ. Գլոբալ սխալներ թույլ չեմ տվել կյանքիս ընթացքում, հետևաբար փոփոխություններ էլ չէի անի:

– Չասված ներողություններ ունեցե՞լ եք:

– Ոչ: Ես երևի այն եզակի մարդկանցից եմ, ով ներողություն խնդրելուց չի ամաչում, թեև այդ երևույթը շատ դժվար է: Ներողությունը պարտադիր է, եթե գիտակցաբար կամ անգիտակցաբար նեղացրել ես: Ասում են՝ հաճախ ներողություն է խնդրում նա, ով չի ուզում կորցնել դիմացինին. այդ մարդիկ կարող են ներողություն խնդրել՝ անգամ մեղավոր չլինելով:

-Այս շրջանում Ձեր կյանքն ի՞նչ գույներ ունի:

– Այն գունավոր է, բայց հիմա մի փոքր խամրել են այդ գույները:

–  Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Ոչ մի կոնկրետ տեղ, նույն ուղղությամբ քայլում եմ, ինչ նախկինում:

life.panorama.am