Այն, որ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնությունը ինքնաբուխ է, որևէ արտաքին ազդեցության տակ չի և ոչ մեկի կողմից չի հովանավորվում, ասվում է նախաձեռնության ամեն հավաքի ժամանակ: Այն, որ նախաձեռնության անդամները մաքուր, պարզ հավատքի տեր քրիստոնյաներ են, որոնք պարզապես ցավում են իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար և դրանում մեղադրում են Ամենայն հայոց կաթողիկոսին և այլ ճանապարհ չունեն, քան Երևանի փողոցներում իրեն մերժելը, դա էլ է հայտարարվում նրանց հավաքներում:
Թերևս դա հնարավոր է ըմբռնել որոշակի իրավունքների կոնտեքստում: Բայց արի ու տես, որ այս ամենի մեջ կան նաև տարօրինակ կողմեր: Օրինակ` իրեն քրիստոնյա համարողն ինչպե՞ս կարող է ակնհայտ հրճվանքով վիրավորանքներ հնչեցնել, մեղադրել և այնուհետև ծափահարել իր ասածին: Իրեն եկեղեցու անդամ հռչակող մեկը ինչպե՞ս կարող է ականջալուր չլինել եկեղեցու տարբեր մարմինների կողմից տրվող բացատրություններին, չընդունել սեփական առաջնորդների դիտողությունները: Այսինքն` ակնհայտ է, որ Քրիստոս էլ իջնի, չպիտի հավատան:
Ամբողջությամբ՝ 1in.am