Կարմեն Դավթյանի հրապարակումը.
Աշխարհում ամենից շատ սիրում եմ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, ու անիվները խփվում են հողին․․․
-Ու բոլորով՝ ծափերով ողջունում ենք օդաչուներին․․․
Տունս ուղիղ օդանավակայանին է նայում․
-Բոլորի հետ ողջունում եմ վայէջիքի տանող օդաչուներին,
Պատշգամբիցս նայում ու ասում եմ․
-Երեւի արդեն ծափ են տալիս․․
-Ու շատ ուզո՜ւմ, երազո՜ւմ, աղոթում եմ․
Որ ինքնաթիռների մեջ հիվանդներ չլինեն․
-Մանավանդ՝ ծանր, մանավանդ տուն վերադարձող․․․
Հ․Գ․
-Երբեք չեմ մոռանա Իսրայելից տուն գալուց․
Երբ անիվները հպվեցին մեր հողին․
-Այդ ի՜ինչ անբացատրելի զգացողություն էր,
-Այդ իիի՜նչ անմեկնելի երջանկություն էր․
-Էդ ոնց էի բջիջ-բջիջ զգում ՀՈՂՍ․․․
-Էնպես ապահով էի այլևս
-Ու ես հասկացա․
-Թե ինչու է այն այդքան ԹԱՆԿ․․․