Հունիսի 27-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարների և քաղաքացիների (հարևանների) համատեղ ուժերով քաղաքացի Կ. Պ.-ի (1979 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է: