Խորհրդային միության ներքին վարչական սահմանները կամայականորեն էին գծվում. այս կամ այն ժողովուրդը կամայականորեն կցվում էր այս կամ այն տարածքին: Օրինակ՝ աբխազներն ու ալանները՝ Վրաստանին, Արցախցի հայերը՝ Ադրբեջանին և այլն: Ստալինյան ամբողջ ժառանգությունը, կարծես, քննադատվել և մի կողմ է նետվել ՝ բացի ստալինյան վարչատարածքային բաժանման սկզբունքցից:
ԼՂԻՄ սահմանը մատիտով գծել է Իոսիֆ Ստալինը և այդ սահմանը հիմք ընդունողները, այդ թվում՝ քաղաքակիրթ եվրոպացիներն ու ամերիկացիները պաշտպանում են ստալինյան ժառանգությունն ու մոտեցումերը:Ազգերի ինքորոշման և մարդասիրական իրավունքի մասին է խոսել «Quo Vadis»հաղորդաշարի հեղինակ Լևոն Շիրինյանը: