Ռուբեն Շուխյանի հրապարակումը. «Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկել է ԱՄՆ-ի գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Folklife» («Ազգային կյանք») փառատոնը, որն այս տարի նվիրված է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությանը: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին, որը տևելու է երկու շաբաթ: Ցուցադրությանը ներկայացվում է ազգային խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, հայկական պարը, ուտեստները և այլն, և այդ ամենը՝ հայ վարպետների անմիջական մասնակցությամբ:
Փառատոնը կրում է ինտերակտիվ բնույթ, այցելուները հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչպես է պատրաստվում այս կամ այն իրը, ուտեստը՝ միաժամանակ ունենալով իրենց անմիջական մասնակցությունը»: