Արցախի ԱԺ-ն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքը
Advertisement 1000 x 90

Արցախի ԱԺ-ն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը։ Այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Օրենքի կարգավորումները, ընդհանուր առմամբ համապատասխանում են մարդու իրավունքների երաշխավորման միջազգային չափորոշիչներին։ Մասնավորապես, ողջունելի է, որ նախագծի վերջնական խմբագրությամբ հաշվի է առնվել հավաքի մասին պաշտոնական իրազեկման նվազագույն ժամկետի կրճատման վերաբերյալ մեր դիրքորոշումը։

Անհրաժեշտ է, որ օրենքի հիման վրա իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը նույնպես լինի միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Այս առումով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է, իր Սահմանադրական գործառույթների սահմաններում, նպաստել համապատասխան դրական փորձի տեղայնացմանն Արցախում։



Նման նյութեր