Թեստ, որը կօգնի բացահայտել՝ ինչպես եք սիրում:
Սիրային հարաբերություններում նվիրված եք, հավատարիմ, ամեն բան տալիս եք սիրելիին: Հենց սիրահարվում եք, ամբողջությամբ անկեղծանում եք սիրելիի առաջ, ձեզ ամբողջությամբ նրան նվիրում: Սրանք գնահատելի հատկություններ են, բայց եթե մարդիկ չեն օգտվում դրանցից և ձեզ մանիպուլյացիայի չեն ենթարկում:
Սիրային հարաբերություններում ավելի շատ առաջնորդվում եք տրամաբանությամբ, ոչ թե սրտի թելադրանքով: Հենց հասկանում եք, որ զուգընկերն արժանի չէ ձեր զգացմունքներին, դադարում եք պաշտել նրան. համակրանքը, որը զգում էիք նրա հանդեպ, հօդս է ցնդում: Դա իսկապես լավ է ձեզ համար, բայց կկարողանա՞ք իսկապես սիրել՝ միշտ կշռադատելով դեմ և կողմ փաստարկները:
Հարուստ երևակայություն ունեք, սիրում եք ճանապարհորդել: Հեշտությամբ եք սիրահարվում, հեշտվությամբ էլ բաժանվում եք: Բազմաթիվ գործեր ունեք և քիչ ժամանակ՝ սիրելիի համար: Չեք սիրում փորփրել հարաբերությունները, նույնիսկ սիրահարվելու դեպքում չեք պատրաստվում կապվել և կենտրոնանալ միայն մի մարդու վրա:
Պարզ կյանքը ձեզ համար չէ: Երբ հարաբերություններում ռոմանտիկան բացակայում է, նյարդայնանում եք: Ձանձրույթը սպանում է ձեր զգացմունքները: Եթե հարաբերություններում «կրակ» չլինի, սկում եք սիրո այլ օբյեկտներ որոնել: Ձեզ համար կարևոր է ոչ թե մարդը, այլ հարաբերությունների ընթացքը:
Սիրում եք առաջին հայացքից: Սեփականատեր եք: Եթե սիրահարված եք, այդ մարդը միայն ձերը պիտի լինի: Ամեն բան լավ կլինի, եթե ձեզ նման մեկին գտնեք, եթե ոչ, առհավետ ատելություն կզգաք:
Չեք հավատում սիրուն: Մարդու կողքին կլինեք այնքան, քանի դեռ հորիզոնում չի հայտնվել մեկը, ում համակրում եք: Գնում եք այնտեղ, ուր ձեզ համար հետաքրքիր է, ուրախ, ոչ ոքի հետ չեք կապվում, հաճախ եք կոտրում մարդկանց սրտերը:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը