Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։
ՀՀ ֆինանսների նախարարությունից, սակայն, ասացին, որ ՀՀ պետբյուջե գումար մուտք չի եղել։
«Այս պահի դրությամբ գումար ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել», – Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։