Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկայը դատապարտել Է անզավակ քաղաքացիներին եսամոլության համար եւ կանանց կոչ Է արել ավելի շատ երեխաներ ունենալ ի բարօրություն երկրի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է The Asahi Shimbun-ը:
Նակայը նաեւ հիշեցրել Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքացիներն ավելի շատ Էին երեխաներ ունենում: «Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո չկային մարդիկ, որ երեխա չունենային, որովհետեւ դա ձեռնտու չԷ,- ասել Է նա:- Այժմ կան մարդիկ, որոնք կարծում են, թե ավելի երջանիկ կլինեն, եթե սերունդ չունենան»: Քաղաքական գործչի խոսքով՝ «ամբողջ հասարակությանը երջանկացնելու համար անհրաժեշտ Է ավելի շատ երեխաներ ունենալ, դա երկիրը կդարձնի բարգավաճող»:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն մեկնաբանել Է գործընկերոջ խոսքն՝ ասելով, որ, «երեխա ունենալ կամ չունենալը» յուրաքանչյուր մարդու ընտրությունն Է, դա այն թեման չԷ, որի վերաբերյալ մենք պետք Է հայտնենք մեր կարծիքը: Ես կստեղծեմ այնպիսի հասարակություն, որտեղ ամեն ոք, ով կցանկանա երեխա ունենալ, կարողանա դա անել»: Ավելի շատ երեխաներ ունենալու կոչը Ճապոնիայում հնչել Է բնակչության ծերացման հիմնախնդրի պատճառով: 2013 թվականին երկրի՝ 65-ից բարձր տարիքի բնակիչների թիվը կազմել Է 25,1 տոկոս: