Միացյալ Թագավորության արքայազն Ուիլիամը հունիսի 28-ին պաշտոնական այց է կատարել Իսրայել: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Արքայազնին այնտեղ դիմավորել են իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը: Երուսաղեմի հայ պարիարքին ներկայացրել է Սուրբ Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սեւան Արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Սուրբ Հարության տաճարում Ս. Արևմաթացու հայկական մատուռ այցի ընթացքում արքայազն Ուիլիամին ողջունել է տաճարի հայ տեսուչ Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան նվիրել հայկական խաչ: