Հուլիսի 2-ից կմեկնարկի«Պատերազմի անցյալը և ապագան.հազարամյակի մարտահրավերները»խորագիրը կրող ամառային դպրոցի առաջին դասընթացը, որը նախատեսված չէհասարակության լայն զանգվածների համար,այլ այն ուսանողական շրջանակների համարէ, ովքեր ապագայում որպեսքաղաքագետ, պատմաբան, լրագրող և այլն,պիտի ծավալեն հասարակական ակտիվգործողություններ:
Արդեն երեք տարի է գործում է այսդպրոցը: Նպատակն է քննարկել ռազմարվեստին և հարակից ոլորտներինվերաբերող տարաբնույթ հարցեր,հնարավորություն ընձեռնել մասնակիցներինծանոթանալ պատերազմների պատմությանը,վերլուծել Հայաստանի ներկայիս իրավիճակը՝ Արցախյան հակամարտության պայմաներում:
Դասընթացը կվարի պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Պաշտպանության նախարարիմամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Դասախոսությամբ հանդես կգան նաև ոլորտի մասնագետներ՝ ռազմական փորձագետներ, պատմաբաններ:
Փորձում ենք խթանել ռազմական ոլորտում գրագիտության զարգացմանը,քանի որ մենք ունենք խնդիր թե բուհերում, թե հասարակական որոշ շրջանակներում այն ակտուալ դարձնելու: Այսպիսի սեմինար-դասընթացներն էլ այն տարածելու ճանապարհներից մեկն է,-ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Դասընթացի օրակարգում մասնավորապես ընդգրկված են.
Ռազմարվեստի ձևավորումը 19-20-րդ. Պատերազմասերունդներ
20-րդ դարի հիմնական պատերազմները
Անկանոն և հիբրիդային պատերազմներ
Ապագայի պատերազմները և Հայաստանը
Սպառազինության զարգացումը վերջին 50 տարում
Ապրիլյան պատերազմ
Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրը
Հայաստանի արդի մարտահրավերները
Արցախյան հակամարտության հեռանկարները:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ապագայում կլինեն նաև ռազմական լրագությանն ուղղվածդասընթացներ՝ նպատակ ունենալով ռազմական ուղղվածությամբ կայքերում բազմաթիվբացթողումների լրացմանը և մասնագիտական լրագրության զարգացմանը:Այդ առիթով նաևշնորհակալություն հայտնեց banak.info կայքին մասնագիտական հարթակ ձևավորելու համար:
Հիշեցնենք, որ դասընթացը տեղի կունենա ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Կհանդիպենք հունիսի 2-15 ժամը 18:00-ին: