Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են:
«Մունդիալ-2018»-ում հունիսի 29-ը հանգստի օր կլինի: Փլեյի-օֆֆի խաղերը կսկսվեն հունիսի 30-ին:
Փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի ընտրանիները: Այդ խաղը կկայանա Կազանի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Նույն օր 22:00-ին 1/8 եզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ ուժերը կչափեն Ուրուգվայի և Պորտուգալիայի ընտրանինները:
Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Իսպանիա-Ռուսաստան զույգը կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Այդ խաղը կկայանա 18:00-ին: Ավելի ուշ՝ 22:00-ին, Խորվաթիան կփորձի հաղթել Դանիային:
1/8 եզրափակչում հունիսի 2-ին ժամը 18:00-ին կկայանա Բրազիլիա-Մեքսիկա, իսկ 22:00-ին Բելգիա–Ճապոնիա հանդիպումները:
Հունիսի 3-ին կլինեն կլինեն փլեյ-օֆֆի վերջին խաղերը: Շվեդիա-Շվեյցարիա՝ 18:00-ին և Անգլիա -Կոլումբիա՝ 22:00-ին:
Քառորդ եզրափակչի խաղերը կմեկնարկեն հունիսի 6-ից: