Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշենք, որ Երևանում հունիսի 30-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի՝ +40 աստիճան:

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        36.80C (1996 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.50C (2001 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.20C

ՀՀ  գետերի եվ ջրամբարների վիճակը: տվյալներ սեվանա լճի վերաբերյալ.