Nike-ի 86-ամյա հերոսուհին
Advertisement 1000 x 90

Nike-ի 86-ամյա հերոսուհին

Սպորտային հագուստ և կոշիկ արտադրող Nike ընկերությունն հրապարակել է հոլովակ 86-ամյա միանձնուհի Մադոննա Բադերի մասնակցությամբ: Կինը զբաղվում է տրիատլոնով՝ սպորտաձևով, որը պայքար է լողի, հեծանվավազքի և վազքի փուլերով:

«Առաջին 45 մրցումներն իմ վերջը չտվեցին»,- կատակում է միանձնուհին մրցավազքից առաջ: Հոլովակի մեկնաբանության մեջ նշվում է, որ «երիտասարդությունը տարիքային սահմանափակումներ չունի»:

Բադերը 45 անգամ մասնակցել է տրիատլոնի մրցումներին մեծ հեռավորության վրա և ռեկորդ է սահմանել՝ դառնալով մրցման ամենատարեց մասնակիցը:

https://youtu.be/SEf7MoQYgzE



Նման նյութեր