
Բրումաննա քաղաքում աշխատող ոստիկան կանանց համազգեստը նոր ամառային տարբերակ է ստացել: Հիմա նրանց աշխատանքային հագուստը կազմված է շորտերից, շապիկից ու գլխարկից: Իհարկե նման տարբերակը մեծաքանակ քննարկումներ ու վեճեր է առաջացրել համացանցում: Շատերը համոզված են, որ նման հագուստը կարող է դրդել ոտնձգությունների, իսկ ահա մյուսները կարծում են, որ դա բավականին գեղեցիկ է և գրավիչ: