ՖԻՖԱ-ն վճարում է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնային ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին ներկա գտնվելու համար:
Ըստ անգլիական Daily Mail պարբերականի Մարադոնան յուրաքանչյուր խաղին ներկա լինելու համար ստանում է 11 հազար եվրո: Արգենտինացու մյուս ծախսերը Ռուսաստանում նույնպես հոգում է ՖԻՖԱ-ն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվել են խմբային փուլի խաղերը և հայտնի են փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները: Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակչում առաջինը կխաղա Ֆրանսիայի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին: