Ինչպես խիզախ հայերը ներխուժեցին Ծովինարի թագավորություն. ռաֆթինգ Դեբեդի վրա. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես խիզախ հայերը ներխուժեցին Ծովինարի թագավորություն. ռաֆթինգ Դեբեդի վրա. armeniasputnik.am

«Ա՜, ու՜, ի՜», – մեծ հաշվով ռաֆթինգի մասնակիցները հենց այս հնչյունների միջոցով էին արտահայտում իրեն խենթությունն ու հիացմունքը, երբ ճեղքում էին Դեբեդի ալիքները։ Իսկ սա այն գետն է, որը ոչ միշտ է գրկաբաց ընդունում օտարներին։

Ռաֆթինգն ուրախ ժամանց է. մարդիկ հատուկ նավակներով իջնում են գետի հունով։ Հայաստանում ռաֆթինգի սիրահարները դեռ քիչ են։ Հարմար գետերն էլ շատ չեն, բայց կան։

Համարձակների խումբը, որին միացել էր նաև Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Արամ Ներսեսյանը, օրեր առաջ «գրավել» են Դեբետ գետը։ Խենթությունից հաճույք ստանալու համար ամեն ինչ կար. ծառի ճյուղեր, որոնք սպառնում էին համարձակներին գցել ջուրը, աղջիկներ, որոնք ճչում էին դրայվից, գետի դաժան հոսք, որն իր ուժերի չափով պայքարում էր մարդկանց դեմ։

Գուցե պետք չէր ասել, բայց մասնակիցներից մեկն ինչ-որ պահի ընկավ նավակից և հայտնվեց ալիքների ճիրաններում…

Եթե ուզում եք իմանալ` ինչպես ավարտվեց այս փորձությունը, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

armeniasputnik.am