Մշտական հոգնածությունը կարող է էնդոմետրիոզի նշան լինել․ գիտնականներ
Advertisement 1000 x 90

Մշտական հոգնածությունը կարող է էնդոմետրիոզի նշան լինել․ գիտնականներ

Հոգնածության անբացատրելի պատճառները տանջում են բազմաթիվ կանանց, ու այդ նոպաների պատճառը կարող է լինել էնդոմետրիոզը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Human Reproduction  ամսագրում։

Էնդոմետրիոզի ժամանակ արգանդի պատի ներքին շերտի բջիջները տարածվում են դրա սահմաններից դուրս։ Էնդոմետրիոզը շատ տարածված պաթոլոգիա է, սակայն այն ոչ միշտ է բացահայտվում։ Այս խնդիրը հայտնաբերում են նաև բազմաթիվ կանանց մոտ, որոնք անպտղությունից են տառապում։

University Hospital Zurich շվեյցարական համալսարանի հետազոտողները 1120 կանանց խնդրել են լրացնել հարցաթերթիկ, պատասխանել անքնության մասին հարցերին ու գնահատել իրենց հոգեբանական վիճակը։ Կանանց կեսը տառապում էր էնդոմետրիոզից։  Իսկ մնացած մասնակիցների մոտ այդ հիվանդությունը չէր ախտորոշվել։

Էնդոմետրիոզ ունեցող կանանց 50 տոկոսը գանգատվում էր հոգնածության հաճախակի նոպաներից։ Մյուս մասնակիցների շրջանում քրոնիկ հոգնածությունը կրկնակի քիչ էր տարածված։ Հոգնածությունը և էնդոմետրիոզը նաև հաճախ դեպրեսիայի ու անքնության պատճառ էին դառնում։ Գիտնականները համարում են, որ հոգնածությունը կարող է լինել էնդոմետրիոզի դեպքում  իմունային համակարգի ակտիվացման հետևանք։

med.news.am