Կազանի իշխանությունները նվեր են պատրաստում Լիոնել Մեսիի համար. նկարիչները ֆուտբոլիստի դիմանկարը նկարում են այն հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի վրա, որտեղ իջևանելու է Արգենտինայի թիմը:
Կազանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գրաֆիտիի մակերեսը կկազմի 60 քառակուսի մետր (6 մետր բարձրություն և 10 մետր լայնություն): Մեսիի դիմանկարը կտեղավորվի Ռոնալդոյի դիմանկարի կողքին: Աշխատանքը կատարում են չորս նկարիչներ: Կազանում արդեն ստեղծված է փողոցային արվեստի շուրջ 50 օբյեկտ, որոնց թվում են նաև ֆուտբոլային թեմատիկայով ձևավորված շենքերի ճակատամասերը:
Արգենտինայի հավաքականը՝ Մեսիի գլխավորությամբ, Կազան է ժամանում հունիսի 29-ին: Հունիսի 30-ին «Կազան-Արենա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում այն մրցախաղ կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ: