Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է բրիազլացի Ռոնալդոյի մասին, ով երկու անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն:
«Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն ֆուտբոլիստը: Երբ նրա բախտը չբերեց և Հռոմում բրազիլացին վնասվածք ստացավ, դա հարված եղավ բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ հարվածել են գնդակին:
Երբ տեսա նրա դեմքը, ասացի. «Ոչ, Աստված, մի զրկի մեզ հնարավորությունից հետևելու մեծագույն ֆուտբոլիստի խաղին»:
Ռոնալդոն շատ լավ տղա է, ոչինչ չի փոխվել մեր առաջին հանդիպումից հետո: Երբ նրան մոտակայքում եմ տեսնում, բղավում եմ «Ռոնի», իսկ նա՝ «Դիեգո»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sport.es-ը: