Ես Կարեն Գրիգորյանին լավ ու ճիշտ մարդ եմ համարում. Արամ Սարգսյան
Advertisement 1000 x 90

Ես Կարեն Գրիգորյանին լավ ու ճիշտ մարդ եմ համարում. Արամ Սարգսյան

«Լավ ընտանիքում տան նկուղ մտնող ամեն ինչից բոլորը տեղյակ են: Սակայն այդ ընտանիքի դժբախտությունն այն էր, որ նա շատ-շատ նկուղներ ուներ, որն իրեն պետք չէր և ընտանիքի անդամներն այդ նկուղներից որոշների տեղը կարող էին չիմանալ»,-այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքը չիմանար վերջինիս քայլերի մասին:

Ինչ վերաբերում է Էջմիածինի նախկին քաղաքապետին, գեներալ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանին, Սարգսյանն ասաց, որ վերջինիս ճանաչում է. «Նա պարտաճանաչ մարդ է, խորին հարգանք ուներ ծնողներիս հանդեպ: Նա երեխաների հետ, ընտանիքով ամենահաճախն է այցելել մեր տուն: Ես նրան լավ ու ճիշտ մարդ եմ համարում: Իսկ ազգանունը որքան օգնեց նրան, երեք այդքան էլ խանգարեց : Ես դա շատ լավ զգում և հասկանում եմ»:

analitik.am



Նման նյութեր