
Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆ-ի խաղերը:
Երևանի ժամանակով 18:00-ին Կազան քաղաքի համանուն մարզադաշտում Ֆրանսիայի ազգային թիմն ուժերը կչափի Արգենտինայի հավաքականի հետ:
Ֆրանսիայի հավաքականը խմբից դուրս եկավ առաջին տեղով, իսկ Արգենտինան՝ երկրորդ: Այս թիմերը մինչ այս միմյանց դեմ մրցել են երկու անգամ, երկու անգամն էլ հաղթել են արգենտինացիները:
Ավելի ուշ՝ժամը 22:00-ին, Ուրուգվայի հավաքականը կխաղա Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ: Այս խաղը կընդուն Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտը:
Երկու թիմերը մինչ այս միմյանց հետ չեն խաղացել: Սա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը: