Ճապոնիայի հարավում ավելի քան 26 հազար մարդու հորդորել են տարհանվել «Պրապիրուն» թայֆունի մոտենալու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
«Պրապիրուն» թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս և կիրակի ու երկուշաբթի օրերը թայֆունի ազդեցության տակ կլինեն Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանները:
Այժմ թայֆունի կենտրոնում ճնշումը 992 հեկտոպասկալ է: Կենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մ / վ-ի: Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որոնք գետերի հեղեղումների պատճառ են դառնում և կարող են առաջացնել լեռնային սողանքներ: