ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության շենքում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, այցի ավարտին գրառում է կատարել պետքարտուղարության հյուրերի գրքում։
«Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ և իմ առաջին հանդիպումն (որպես ՀՀ նախագահ-խմբ.) անցկացնել պետքարտուղարի հետ»,- գրել է ՀՀ նախագահ Սարգսյանը:
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։