Մեր կամուրջների թագուհին. Անի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեր կամուրջների թագուհին. Անի

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Գետառատ Հայրենիքում հնուց ի վեր ճանապարհաշինության անբաժան բաղադրիչը կամուրջն է եղել: Վերջիններիս կանգուն կամ ավերակ նմուշները հազարավոր են: Սակայն բոլորի մեջ կա մեկը, որ չնայած քանդված վիճակին գերազանց է: Դա` Ախուրյան գետի վրա 30 մ թռիչքով կառուցված Անիի կամուրջն է:

Երեկ` հոկտ. 22-ին մեր աշխատանքային փոքր խմբին բախտ վիճակվեց հայաստանյան ափի կողմից հասնել մինչև կամրջախել (անձամբ ինձ համար մեծ նորությունն առատորեն պահպանված վարպետաց նշանագրերն էին):

Առիթից օգտվելով նաև այս կերպ շնորհակալությունս եմ հայտնում կամուրջը տեսնելու մեր ցանկությանն ընդառաջ գնացած ԱԱԾ աշխատակիցներին և տեղում մեզ ուղեկցած ու չափագրության քիչ երկարած ընթացքին համբերատար սպասած հայ և ռուս սահմանապահ զինվորականներին»:

ani

ani7

ani6

ani5

ani4

ani3

ani2